«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ, քանի որ կառավարությունում նրա աշխատասենյակը հարմարավետ են համարել նոր մամլո քարտուղարի` Գոհար Պողոսյանի համար: Հիշեցնենք, որ տասնյակ տարիներ վերոնշյալ աշխատասենյակում իրենց աշխատանքն են կատարել միայն կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետերը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` վերոնշյալ վարչությունում եւս փոփոխություններ են սպասվում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























