Կամերունի զինվորականները երկրի հյուսիսում ոչնչացրել են «Բոքո Հարամի» հարյուրից ավելի գրոհայինի: Ծայրահեղականները զինվորականների կողմից ոչնչացվել են  երկրի տարածք ներխուժելու փորձի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գործողությունն իրականացվել է երկրի` Նիգերիային սահմանակից հյուսիսային շրջաններում: Ծայրահեղականները Նիգերիայի հյուսիս-արեւելքում` Քամերունի սահմանի մոտ, մի քանի քաղաքներ են գրավել: Խմբավորումը հարձակվել է Ադամավա նահանգի վարչական կենտրոնի վրա եւ վերահսկողության տակ առել սահմանակից Դուհու քաղաքը:  

«Բոքո Հարամը» ծայրահեղական իսլամական խմբավորում է, որն ակտիվ գործում է Նիգերիայում: Դրա գրոհայինները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ պայքարում են  ողջ երկրում շարիաթի օրենքները հաստատելու համար: