Երեկ` սեպտեմբերի 8-ի երեկոյան կրակոցներ են հնչել Իջեւանի «Գետափ» օբյեկտում: NEWS.am-ի տեղեկություններով, Սեփականատիրոջ, մատուցողի եւ երկու հաճախորդի, ովքեր հայր ու որդի են եղել, միջեւ վիճաբանություն է սկսվել: Այն ծագել է մի անկարեւոր հարցի շուրջ, սակայն թեժացել ու վերածվել է ծեծկռտուքի:
Որդին, ում անունը Էդգար է, շշով հարվածել է տիրոջը, ապա իր մոտ եղած դանակով հարվածելու փորձ արել, որը հաջողվել է կանխել: Հորն ու որդուն հաջողվել է տարածքից հեռացնել, բայց հեռանալուց տասը րոպե անց Էդգարը վերադարձել է հրացանով եւ փորձել կրակել օբյեկտի տիրոջ վրա, այդ ժամանակ նրա ձեռքից խլելու նպատակով քաշքշել են զենքը, ինչի պատճառով մտադրությունը ձախողվել է, կրակոցը չի դիպչել տիրոջը:
Դեպքի մասին ահազանգել են իրավապահներին, ովքեր հորը բերման են ենթարկել, իսկ տղան դեպքի վայրից դիմել է փախուստի, նրան դեռ չեն հայտնաբերել: NEWS.am-ի տեղեկություններով Էդգարը 24 տարեկան է եւ նախկինում` դեռեւս 17 տարեկան հասակում, դատապարտված է եղել ազատազրկման` սպանության մեղադրանքով:




























