Հնդկաստանի նոր վարչապետ Նարենդրա Մոդին առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն: Ավելի վաղ նրա մուտքն ԱՄՆ արգելվել էր՝ 2002թ. Գուջարաթում տեղի ունեցած միջհամայնքային բախումների ընթացքում ունեցած դերակատարման համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ընդլայնումը:
Նարենդրա Մոդին վարչապետ էր դարձել այս տարվա մայիսին: Այն ժամանակ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները մթագնած էին հնդիկ դիվանագետ Դեւիանի Հոբրագադեի շուրջ ծագած սկանդալի պատճառով: ԱՄՆ-ի իշխանությունները դիվանագետին մեղադրել էին իր սպասուհու աշխատավարձի մասին կեղծ տվյալներ հայտնելու համար եւ ստիպել լքել երկիրը:





























