Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը մշակել է Շոտլանդիային ավելի շատ ինքնավարություն տրամադրելու ծրագիր, եթե, իհարկե, ընտրողները հանրաքվեին կողմ չքվեարկեն անկախությանը։

Ինչպես սպասվում է, ծրագիրը կսատարեն Լոնդոնի բոլոր հիմնական քաղաքական կուսակցություններրը։ Համաձայն դրա, Շոտլանդիան հարկագանձման եւ պետական ծախսերի հարցերում լրացուցիչ ինքնավարություն կստանա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի կազմում մնալու դեպքում ինքնավարության շուրջ բանակցությունները կմեկնարկեն քվեարկությունից անմիջապես հետո, իսկ օրինագծի նախագիծը պատրաստ կլինի արդեն հունվարին։

Ավելի վաղ,  Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը բրիտանական կառավարությանը մեղադրել էր խուճապահարության մեջ, այն բանից հետո, երբ Բրիտանիայից առաձնանալու կողմնակիցների թիվը, վերջին հարցման տվյալներով, աճել էր մինչեւ 51%, իսկ հակառակորդներինը՝ կրճատվել մինչեւ 49 %»։

Հանրաքվեն նախատեսվում է սեպտեմբերի 18-ին։ Ընտրողները պետք է պատասխանեն մեն-միակ հարցին. «Շոտլանդիան պե՞տք է արդյոք դառնալ անկախ պետություն»

2007-2010թթ. Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրունը ծագումով շոտլանդացի է։