ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք  է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառեն՝ Ուկրաինայի դեպքերի լույսի ներքո, պնդում է ամերիկյան վարչակազմը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին:

Ըստ ԱԱԽ-ի ներկայացուցչի՝ ԱՄՆ-ի կառավարությունը հավատարիմ է նույն այն դիրքորոշմանը, որը Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ներկայացրել էր նախագահ Բարաք Օբաման:

Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանի հանդեպ նման քաղաքականության պատճառը Ուկրաինայում վերջինիս  ագրեսիվ գործողություններն են:

«ԱՄՆ-ն եւ Եվրոպան ավարտում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդլայնման քայլերի մշակումը», — հավելել է ԱԱԽ-ի ներկայացուցիչը:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կսպասի ԵՄ-ի հերթական քայլին՝ գործողությունները համաժամանակյա ձռնարկելու համար, թե՞ միայնակ միջոցներ կձեռնարկի,   ԱԱԽ-ի ներկայացուցիչը չի պատասխանել: