ՆԱՏՕ-ի մի շարք առաջնորդներ անցած շաբաթ Ուելսում կայացած գագաթնաժողովի ժամանակ անհանգստություն են հայտնել Շոտլանդիայի անկախության հեռանկարի կապակցությամբ, հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնը:
«Իհարկե, մի քանիսը մտահոգություն են հայտնել հանրաքվեի առիթով: Մեր երկրին լավագույնս ցանկացող մարդկանց մեծամասնության կարծիքով, սա, իհարկե, Շոտլանդիայի ժողովրդի որոշումն է, սակայն նրանք հույս ունեն, որ մենք միասին կլինենք», - հայտարարել է Քեմերոնը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Քեմերոնը նաեւ ընդունել է Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրուանի՝ շոտլանադական իշխանությունների իրավասություններ տրամադրելու առաջարկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գորդոն Բրաունը մշակել է Շոտլանդիային ավելի շատ ինքնավարություն տրամադրելու ծրագիր, եթե, իհարկե, ընտրողները հանրաքվեին կողմ չքվեարկեն անկախությանը ։
Ինչպես սպասվում է, ծրագիրը կսատարեն Լոնդոնի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները:
Ըստ ներկայացված ծրագրի՝ Շոտլանդիան լրացուցիչ ինքնավարություն կստանա հարկագանձման եւ պետական ծախսերի հարցերում:
Մեծ Բրիտանիայի կազմում մնալու դեպքում ինքնավարության շուրջ բանակցությունները կմեկնարկվեն քվեարկությունից անմիջապես հետո, իսկ օրինագծի նախագիծը պատրաստ կլինի արդեն հունվարին։





























