Ճապոնական Խիրոխիտո կայսեր կյանքի 12 հազար էջանոց նկարագրության մեջ ասվում է, որ միապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ հակամարտության հետեւանքների մասին:

Խիրոխիտո կայսեր կառավարման ժամանահատվածը, որին բաժին ընկան Երկորդ աշխարհամարտն ու Հիրոսիմայում եւ Նագասակիում ատոմային երկու ռումբերի պայթյունները, ճապոնական պատմության մեջ ամենաերկարն էր:

Նոր տվյալներով՝ ԱՄՆ-ի Փյորլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից կարճ ժամանակ անց կայսրը խոհուրդ է տվել չներքաշվել անմիտ պատերազմի մեջ:

Գրքի կազմման համար գիտնականներից 24 տարի է պահանվել, նախագիծը ֆինանսավորել է կայսերական պալատի վարչությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: