Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ի երեկոյան կքննարկի օրինագիծ՝ ռասիզմի եւ ռասիզմի հողի վրա բռնություններ հրահրելու դեպքերի համար նախատեսված պատժի խստացման վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային խորհրդի փոխնախագահ Արագած Ախոյանը:
Օրինագծի 2-րդ հոդվածում փոփոխություններ են արվել, համաձայն որոնց՝ Հայոց կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից վերաբերմունքը պետք է դիտարկվի որպես հանցագործություն: «Ամենայն հավանականությամբ, Հունաստանի խորհրդարանը կհաստատի օրինագիծը», - նշել է Արագած Ախոյանը: Պատգամավորը հստակեցրել է, որ օրինագծում շեշտը դրված է ցեղասպանությունների ժխտման վրա:
Օրինագծի առաջին քվեարկությունն արդեն կայացել է, վերջնականը պետք է կայանար սեպտեմբերի 5-ին, բայց հետաձգվել է:





























