ԿԽՄԿ-ի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են օրերս Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից:

Այցը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Այցի ընթացքում կայացել է ընտանեկան բնույթի տեղեկությունների փոխանակում:

Ձերբակալված քաղաքացու ընտանիքը եւ ՀՀ իշխանությունները տեղեկացվել են այցի մասին:

 Հիշեցնենք, խոսքը Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանի մասին է: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը ձերբակալվել էր օգոստոսի 26-ին:  Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաստատումը միայն մեկ շաբաթ անց էր հրապարակվել:  Եվ միայն սեպտեմբերի 8-ին էին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կարողացել այցելել գերուն: