Հայաստանի եվրասիական ինտեգրումը դեռ արգելակված կմնա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ չարժե հավատալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հարցով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը: «Չեմ կարծում, որ ինքն անձամբ պատշաճ խորությամբ պատկերացնում է՝ ինչի մասին է խոսում: Մեր պետպաշտոնայները միայն ցանկանում են հասարակությանը հանդարտեցնել աղոտ բառերի  շարքով», - հավելեց Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանի արտգործնախպարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ բանակցություններն ընթանում են նախատեսված ժամանակացույցով եւ մոտ ապագայում կարելի է որոշակի արդյունքներ ակնկալել: