Հայաստանի օլիգարխները նույնիսկ արտոավայրերն են խլել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը:
«Օրինակ, անասնապահությունը: Հանրապետությունում դիտարկվում է գերարածեցում: Դրանից նվազում է գյուղացիների անասունների քաշն ու կաթնարտադրությունը, իսկ մարգագետինների մի մասը նրանց համար անհասանելի է: Ունեւորները դրանք իրենց ձեռքն են վերցրել եւ ցանկապատել», - հավելեց Թադեւոսյանը:
Հարցին՝ ի՞նչ հեռանկարներ կարելի է ակնկալել բուսաբուծությունից՝ Թադեւոսյանը նշեց, որ որքան էլ միրգ ու բանջարեղեն արտահանվի Ռուսաստան, հայ սպառողը երբեք չի բախվի պակասուրդի հետ: «Պատճառը շատ տխուր է՝ արտագաղթը: Շուկայում գնորդները նվազում են, բնականաբար, տնտեսությունը դրանից տուժում է, սակայն իշխանությունները դա բնավ չի հուզում», - հավելեց Թադեւոսյանը:





























