Եթե կառավարությունը բարձրացրել պետծառայողների աշխատավարձը, ապա ժամանակն է կրճատել պետապարատը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խորհրդարանում հայտարարեց անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Աշխատավարձերի բարձրացումը ինքնանպատակ չէր, այլ պետական ապարատի արդյունավետության բարձրացման բարեփոխումների մի մաս» Աշխատավարձերը բարձացվել են՝ կրճատեք առանց չափի ու հաշվի գործող պետական կազմակերպությունները, ազատված միջոցները ուղղորդեք այլ ծրագրերի զարգացմանը: Թեթեւացրեք հարկերը եւ բիզնես-ծրագրեր ստեղծեք, այդ թվում, որպեսզի պետական ապարատից ազատված մարդիկ կարողանան այնտեղ զբաղվածություն գտնել», - հայտարարեց է Մարուքյանը:
Բացի այդ, եթե պետությունը պետծառայողներին բարձր աշխատավարձ է ապահովել, ապա «աղքատության պատճառով» կաշառակերության արդարացումները պետք է մոռացության մատնվեն: «Պետությունը պետք է կրկնակի խիստ լինի կոռուպցիայի նկատմամբ: Դե ինչ, սպասենք նաեւ դրան», - հավելեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի մեկից պետծառայողների աշխատավարձը բարձրացել է մոտ 40%-ով:




























