Իսրայելի ՊՆ ղեկավար Մոշե Յաալոնը հանդես է եկել ազգային ռադիոյով եւ կոչ արել համաշխարհային գերտերությունների հետախուզական ծառայությունների համագործակցել «Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը հակազդելու համար:

«Մենք պարզել ենք, որ պետք է համագործակցություն լինի տարբեր երկրների հետախուզական կառույցների միջեւ, նաեւ փորձի փոխանակում, փոխգործակցություն՝ «Իսլամական պետությանը» կանգնեցնելու եւ հաղթելու համար»,-ասել է իսրայելցի նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իր հերթին Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը անդրադառնալով «ԻՊ»-ի դեմ միջազգային կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին, նշել է, որ Իսրայելը այդ հարցում, ավելի շուտ, հետախուզական տեղեկություններ կփոխանակի իր դանակից երկրների հետ: