Մոսկվայի հարավ-արեւմուտքում գնդակահարել են «Մրգային դրախտ» մթերային շուկայի տնօրեն Ռոբերտ Ցամային: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը Պրոֆսոյուզնի փողոցի 58-րդ տան բակում մոտ է վազել տղամարդուն եւ մի քանի անգամ ատրճանակից կրակել, այնուհետեւ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել է:
Այս պահին, Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզում է կատարվածի հանգամանքները:





























