Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնը ամերիկյան լարտվամիջոցներին կոչ է արել ակտիվացնել քարոզչական աշխատանքը, մասնավորապես՝ ավելի բուռն դիմակայել Մոսկվայի եւ Պեկինի պրոպագանդային։

 «Հնդիկներին անհանգստացնում է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի անմասն մնալը ստեղծել է վակուում, որը լցնում են ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը։ Նրանց անհանգստացնում է այն, ինչն ընկալվում է ռուսական ագրեսիայի եւ չինական սադրանքների առաջ ԱՄՆ-ի թուլություն։ Իսկ ամենից ավելի նրանց անհանգստացնում է նախագահ Օբամայի ծրագիրը` մինչեւ 2017 թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, որը ըստ հնդկացիների,  կդառնա անկարգությունների պատճառ եւ սպառնալիք կստեղծի Հնդկաստանի համար», - հայտարարել է սենատոր Ջոն ՄաքՔեյնը, որը վերջերս էր այցելել Հնդկաստան, փոխանցում է  «Ամերիկայի ձայնը»:

ՄաքՔեյնն անդրադարձել է նաեւ այսօրվա քաղաքական իրավիճակում մամուլի ունեցած դերին: 

«Այստեղ մենք հետ ենք մնում, - ասել է օրենսդիրը: - Մենք ավելի լավ պետք է աշխատենք` դիմակայելով… Ռուսաստանի եւ Չինաստանի նման երկրների քարոզչությանը»: Սենատորը նշել է, որ «ոչ միայն քարոզչությանը»:

«Ես խորապես անհանգստացած եմ ռուսամետ հեռուստատեսության քարոզչության տարածմամբ, որը խեղաթյուրված է ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրները»: «Մենք, - հիշեցրել է ՄաքՔեյնը, - այդ հեռուստատեսությանը հակադրվող ոչ մի ուժ չենք ստեղծել, սակայն պետք է դա անենք»: