Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Կարել դը Գյուխտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է գազ եւ նավթ արտահանի Եվրոպա՝ այնտեղ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության հետ կապված, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Արտահանումը կիրականացվի ազատ առեւտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման շրջանակում։
«Կարեւոր է, որպեսզի մենք ԱՄՆ-ի հետ էներգետիկ համաձայնագրի հարցում նման դիրքորոշում ընդունենք հնարավորինս շուտ, քանզի դուք երեւի նկատել եք, որ Եվրոպայում որոշ բաներ են կատարվում», — Վաշինգտոնի ճեպազրույցում ասել է Գյուխտը լրագրողներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ի արտահանման 40 տարվա արգելքի վերացումը կարող է ճնշում դառնալ Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատժացուցակում ներառել է «Ռոսնեֆտը», «Գազպրոմը» եւ «Տրանսնեֆտը»։




























