Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 9-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երեւանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ  քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի եւ պատի միջեւ ընկած հատվածում:

Փրկարարները դուրս են բերել 23-ամյա Ն. Ա.-ին, ով ոտքի եւ ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: