Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 9-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում մահճակալն ընկել է բնակչի վրա. դուռը բացելու եւ քաղաքացուն օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ մահճակալի տակից դուրս բերել 65-ամյա Ո. Մ.-ին: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























