Սեպտեմբերի 10-ին Սպիտակ ծովում գտնվող «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային ռազմավարական նավից արձակվել է «Բուլավա» բալիստիկական հրթիռը, հայտնել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ հրթիռն արձակվել է ջրի տակից: Ավելի վաղ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հայտնել էր, որ 2014թ. «Բուլավա» հրթիռի երկու մեկնարկ է նախատեսվում՝ սեպտեմբերին եւ նոյեմբերին:
Հրթիռի մեկնարկը մեկ տարի առաջ անհաջող էր եղել. Թռիչքի երկրորդ րոպեին անսարքություն էր ի հայտ եկել:





























