Իրանը շահագրագռված է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակի շուտափույթ ստացմամբ (ՇՀԿ): Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանում Իրանի դեսպան Ալի Մարդանի Ֆարդը:

ՇՀԿ-ին Իրանի լայնամասշտաբ մասնակցության հարցին պետք է նպաստի սեպտեմբերի 11-12-ը Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովը, կարծում է դիվանագետ: Նրա խոսքով՝ սեպտեմբերյան գագաթնաժողովին Կազմակերպության նոր անդամների անդամակցության կանոնների ընդունումից հետո Թեհրանը ծրագրում է «ակտիվացնել այդ կառույցին լիիրավ անդամակցության իր հարցման առաջխաղացումը»:

Սեպտեմբերի 9-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստան, որտեղ սեպտեմբերի 12-ին հյուրի կարգավիճակով կմասնակվի ՇՀԿ անդամ-պետությունների խորհրդի նիստին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-12-ին Դուշանբեւոմ կկայանա ՇՀԿ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի առաջնորդները, ինչպես նաեւ դիտորդական երկրների եւ միջազգային կազմակերպիչների բարձրաստիճան պաշտոնյաները: Սպասվում է, որ գագաթնաժողովին ներկա կլինի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումն ավարտվելուց հետո մեկ տարով՝ մինչեւ հաջորդ գագաթնաժողովը, կազմակերպության նախագահությունը կստանձնի Ռուսաստանը: