Չինաստանը շարունակում է Հարավ-չինական ծովի վիճելի տարածքներում արհեստական կղզիների կառուցումը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին: Սպրատլի կղզիներում չինացի շինարարները ծովի հատակից տոննաներով քարեր են բարձրացնում եւ բեռնաթափում դրանք խութերում ու ստորջրյա քերծերին, այնուհետեւ ամրացնում բետոնով՝ նման կերպով մեծացնելով կղզիների մակերեսը:

Այսպիսի կղզիներից մեկում Չինաստանը մտադիր է ավիաբազա կառուցել:

Շինարարությունն արդեն սուր քննադատության է արժանացել. այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն Վիետնամը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները եւ Բրունեյը: