Քուրդ-եզդիների 68 հոգանոց խումբը, որոնց «Իսլամական պետության» գրոհայինները պահում էին Իրաքի հյուսիսային Թել Աֆար գրավյալ քաղաքի բանտում, փախել են գերությունից:

«Երկու օր մարդիկ քայլել են առանց ջրի եւ սննդի, ի վերջո հասել են Մազար Շարիֆ շրջան, որտեղ մեր դիրքերն են»,- պատմել է կամավորական ջոկատների հրամանատարներից մեկը, փոխանցում է «Ռոսբալտը»:

Թել Աֆար քաղաքը գտնվում է Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգում՝ Մոսուլից 70 կմ հյուսիս արեւմուտք: