Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը նիստը սկսեց Հունաստանի խորհրդարանին ուղղված երախտիքի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար:

«Մենք շնորհակալ ենք Հունաստանին օրենքն ընդունելու համար», - հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանը երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է անցած դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամավոր: «Հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն», - ասվում է փաստաթղթում: