Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված ֆեյսբուքյան սկանդալից հետո ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ նրան հրահանգվել է դիմում գրել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պոլիտեխնիկում նոր ռեկտորացուների կրքեր են հասունանում, դասախոսական կոլկտիվից շատերը համոզված են, որ առաջիկայում կլուծվի ռեկտորի պաշտոնանակության հարցը: Բուհի գլխավոր թեման ֆեյսբուքյան նամակագրության հավաստի ու ոչ հավաստի լինելու մասին քննարկումներն են:

Պոլիտեխնիկի աշխատակազմում խորը համոզմունք կա, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասին վիրավորական բառերը չեն ներվելու անկախ սկանդալի իրավական հանգուցալուծումից:

NEWS.am-ը ռեկտորից հետաքրքրվել է՝ արդյոք սկանդալը կարո՞ղ է պաշտոնանկության պատճառ դառնալ. «Այդպիսի բան չկա, դա ապատեղեկատվություն է: Իհարկե, չի կարող լինել, հանցագործություն է կատարվել, որը իրականության հետ ոչ մի կապ չունի մենք պիտի հանցագործներին գտնենք եւ համոզված ենք, որ ոստիկանությունը իր գործը կանի այնպես, որ կգտնվեն»,-հայտնել է Հովհաննես Թոքմաջյանը՝ վստահեցնելով, որ այն չի կարող պաշտոնանակության պատճառ դառնալ:

«Ես որեւէ կապ չունեմ էդ տեքստի հետ, ինչի՞ պիտի պաշտոնանկության պատճառ դառնա»,-ասել է նա: Ռեկտորը նշել է, որ իր «գլխին սարքել են» հենց պաշտոնանկության հասնելու նպատակով, սակայն դա անգամ չի խաթարել անգամ բուհի աշխատանքային բնականոն հունը: