Իրաքի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ռազմական հետախուզությանը, հայտնում է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլում, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման երեք պարագլուխների ոչնչացման մասին, փոխանցում է «Ռոսբալտը»:
«Ռազմական հետախուզությունը հաստատել է ԻՊ երեք հայտնի ղեկավարների՝ Աաքաշ ալ Բաղդադիի, Ադնան Հադիրի եւ Մուհամադ աշ Շայերի մահը՝ Բաաջ Մոսուլ տարածքում Իրաքի ՌՕՈՒ-ի «Երկնային բազեների» հասցրած ավիահարվածների հետեւանքով»- Իրաքի ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում «Աս Սումարիյա» հեռուստաալիքը:





























