ՀՀ նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխությունը նպատակ չունի ստվերում թողնել մնացյալ մրցանակաբաշխությունները: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին հայտարարեց «Սինոփսիս հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նա նշեց, որ 2009թ., երբ մրցանակաբաշխության գաղափարով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինս ընդգծել է ձեռնարկման կարեւորությունը, սակայն նկատել, որ նման թափի ծախսերը պետությունը չի կարող հոգալ: «Այդ ժամանակ, մենք՝ ՏՏ-համայնքը, հայտարարեց. դրամական մրցանակաբաշխություն պետք չէ: Հակառակ դեպքում մեր հարեւան երկիրը 10 անգամ ավելի արժեքավոր մրցանակաբաշխություն կկազմակերպի: Իսկ մենք ցույց կտանք, որ փողը գլխավորը չէ: Գլխավորը արժանի մարդկանց ճանաչումն ու ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժի հետ ծանոթացումը», - հայտարարեց Մուսայելյանը:
Նման մասշտաբի անհատների համար դրամական բաղադրիչը ամենաքիչ կարեւոր փաստն է, հավելեց նա. Նրանցից շատերը թռչում են սեփական ինքնաթիռներում: «Նրանց համար գլխավորն այն է, թե ինչ կտեսնեն նրանք իրենց համար նոր երկրում: Մենք Հայաստանը չենք գովազդում, միայն ցույց ենք տալի այն, ինչ կա: Եվ մեր հյուրերը գոհ են մնում», - հավելեց Մուսայելյանը:
Մրցանակաբաշխության վերջին մրցանակակիրը՝ Hitachi-ի նախկին գլխավոր տնօրեն Ցուգիո Մակիմուտոն, չթաքցրեց իր հիացմունքը: «Հավանաբար, նման բարեկամությունը բնորոշ է ճապոնացիներին: Իկ հաջորդ մրցանակակիրը իտալացի Մարիո Մացոլան է», - ժպտաց Մուսայելյանը:
Իր հերթին, Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մշտական աջակցության համար երախտագիտություն հայտնեց «Վիվասել-ՄՏՍ» ընկերությանը: «Մրցանակաբաշխությունը դրամական արտահայտություն չունի: Սակայն որոշակի ծախսեր պահանջվում են մրցանակակրին հրավիրելու, նրա ժամանման ծրագրի, ինչպես նաեւ մեդալի պատրաստաման համար: Մենք երախտապարտ ենք մեր գործնկերներին», - հավելեց Սարգսյանը:
Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխությունը հիմնվել է 2009թ., ՀՀ նախագահի նախաձեռնությամբ: Վերջինիս մրցանակակիր են եղել Intel-ի նախկին գլխավոր տնօրեն Քրեյգ Բարետը, Apple Computers-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Synaptics նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi-ի գլխավոր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:




























