Քալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակչուհուն մեղադրանք են ներկայացրել երեք հայերին անօրինականորեն ԱՄՆ տեղափոխելու փորձի մեջ՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Արդեն չորրորդ մարդն է, ում մեղադրանք է ներկայացվում միջազգային հանցավոր խմբի անդամակցության համար, որը զբաղվում է հայերին անօրինականորեն ԱՄՆ տեղափոխելով:

Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, 57-ամյա Մարիա Յանակոպուլուսին մեղադրանք են ներկայարել երեք հայերի Սան-Իսիդրո սահմանակետից կեղծ գրին-քարտով անցկացնելու փորձի մեջ: Կնոջը մեղադրում են անլեգալներին ԱՄՆ տեղափոխելու հանցավոր համաձայնության մեջ, որից ֆինանսական շահ է հետապնդում: Եթե նրան մեղավոր ճանաչեն մեղադրանքի բոլոր կետերով, ապա նրան 5-15 տարվա ազատազրկում է սպառնում:

Նշենք, որ Գլենդելի երկու այլ քաղաքացի՝ 42-ամյա Վարդուհի Ավագյանն ու 40-ամյա Մերի Ավետիսյանը, ձերբակալվել էին նոյեմբերին: Իսկ 44-ամյա Գրիգոր Չաթալյանը Հյուսիսային Հոլիվուդից ձերբակալվել էր հունիսին, եւ մեղադրվում էր հանցավոր խումբ գլխավորելու մեջ:

Հիշեցնենք, որ Սան-Դիեգոյում դատախազությունը խմբի անդամներին մեղադրում է նրանում, որ նրանք Հայաստանի քաղաքացիներից մինչեւ 18 հազար դոլար են վերցրել անօրինականորեն ԱՄՆ տեղափոխելու համար: Նրանք սկզբում մեկնում էին Մոսկվա, որտեղ նրանց կեղծ ռուսական անձնագրեր էին տալիս Մեքսիկայի Կանկուն քաղաք մեկնելու համար: Կանկուն ժամանելուց հետո նրանց հասցնում էին Տիխուանա, որտեղ նրանք օտարների իմիգրացիոն փաստաթղթեր էին ստանում: