Հայաստանի առաջին դասարանցիների ընդհանուր թվաքանակը հայտնի կդառնա տասն օր անց: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարեց կրթության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ կրթության նախարարությունն այժմ հաշվարկում է առաջին դասարանցիների թվաքանակը, իսկ ֆինննախը՝ անհրաժեշտ հատկացումները: «Մենք մի քանի անգամ խոսել ենք, որ առաջին դասարանցիների ընդհանուր թիվը չի հատի 40 հազարը», - հավելեց նախարարը:
Նա նշեց, որ Հայաստանի առաջին դասարանցիների թվի կրճատումը գաղտնիք չէ: ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, Հայաստանում ամեն տարի դպրոցները մոտ 70 հազար երեխա էին ընդունում: Այժմ նախարարությունը ուրախանում է նաեւ 40 հազարի համար: «Այո, դա այդպես է: Պատճառն այդտեղ, կարծում եմ, ոչ միայն արտագաղթն է, այլ նաեւ վերջին տարիների ծնելիության կրճատումը», հավելեց Աշոտյանը:




























