Էկոնոմիկայի նախարարությունը կվերլուծի Հայաստանի դիրքերի իջեցման պատճառները Համաշխային տնտեսական ֆորումի վարկանիշում: Այդ մասին լրագրողներին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայաստանի դիրքերը նվազեցումը, հավելել է նա, կարող է հարաբերական լինել՝ պայմանավորված այլ երկրների դիրքերի բարելավմամբ:

Այն հարցին, թե չի խանգարում արդյոք Հայաստանի ցածր դիրքն ըստ շուկաների ազատության չափանիշի, նախարարը պատասխանել է. «Այո, կա նման խնդիր»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014-2015 վարկանիշում Հայաստանն 85-րդ տեղում էր՝ զիջելով 6 հորիզոնական: Ըստ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության՝ Հայաստանտ 144 երկրի շարքում 105-րդ տեղում էր: