«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավարները բավականին սուր հարցադրումներով սկսեցին աշնանային նստաշրջանի՝ կառավարության հետ առաջին հարցուպատասխանը։ Իհարկե, ընդդիմության դեպքում հենց այդպես էլ պետք է լիներ, բայց եթե հարցը դիտարկում ենք ոչ իշխանական քառյակի շրջանակում, ապա այն մի փոքր այլ տրամաբանություն ունի։

Ոչ իշխանական քառյակում են նաեւ ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք, հայտնի է, մեծ վերապահումով են մոտենում ներկայիս կառավարությանը եւ հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերաբերող հարցերին։ Եվ քանի որ քառյակը որդեգրել է կոնսենսուսային համագործակցության գործելաոճը, շատ հարցերում, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանին վերաբերող, քառյակի ավելի ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» դիրքրոշումների որոշակի մեղմացման են գնացել՝ համապատասխանեցնելով այն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ցանկություններին։ Այդ փոխզիջման արդյունքում նրանք Հ. Աբրահամյանին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեցին։ Երեկ, սակայն, ՀԱԿ խմբակցության ղեկավարներն իրենց ելույթներում կարծես թե ասում էին, որ այդ զիջումների ժամանակն անցել է, եւ քառյակում գոնե իրենք պահանջատեր են ողջ իշխանություններից, այդ թվում եւ՝ կառավարությունից եւ վարչապետից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում