ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կշարունաեն քննարկել Ռուսաստանի դեմ սահմանափակումների եւ Ուկրաինայի ճգնաժամի հարցերը։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ԵՄ դիվանագետներից մեկին:
Ըստ դիվանագետի` նիստի հստակ ժամը առայժմ հայտնի չէ:
Ռուսաստանի դեմ սահմանափակումների եւ Ուկրաինայի ճգնաժամի հարցով ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպում տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին` Բրյուսելում:





























