Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության 2014 թվականի ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Ավան եւ Կենտրոն վարչական շրջաններում հիմնանորոգել 12 հենապատ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե աշխատանքները մեկնարկել են մայիսի 20-ին, եւ ներկայում արդեն 9 հենապատի նորոգումն ավարտվել է: Հիմնանորոգման ընթացքում նորերով են փոխարինվում ոչ միայն քանդված կամ քարաթափված ամբողջական հատվածներ, այլ նաեւ կառուցվում են ջրահեռացման նոր համակարգեր:
Զուգահեռաբար իրականացվում են նաեւ հենապատերի ընթացիկ նորոգման աշխատանքներ: Այս դեպքում հիմնական շեշտը դրվում է առանձին տեղերում կոտրված կամ վնասված քարերի փոխարինման ու հենապատի նախնական տեսքի վերականգնման վրա:





























