Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը հրաժարվել է փաստաբան Վաղինակ Գեւորգյանի ծառայություններից: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Փայլակ Հայրապետյանը:

Թե ինչն է Վաղինակ Գեւորգյանի ծառայություններից հրաժարվելու պատճառը, Փայլակ Հայրապետյանն այսպես պատաճառաբանեց.«Պատճառն այն է, որ նա շատ գործ ուներ, դրա համար փոխեցի, այնպես չէր, որ դժգոհ էի, բայց դե որ ժամանակ չուներ քեզանով զբաղվեր, արդեն դժգոհ ես լինում, ինքը լավ մարդ էր, բայց իմ գործը չէր հասցնում, ի՞նչ անեմ»,-նշեց նա:

Այժմ Փայլակ Հայրապետյանի փաստաբանը Կրոմվել Գրիգորյանն է:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: