«Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանն այժմ զբաղվում է բիզնես գործունեությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ գործունեություն է ծավալել մի շարք ոլորտներում՝ առեւտուր, արդյունաբերություն եւ այլն: Առայժմ նա գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն ծրագրեր կան այն ընդլայնել նաեւ Ռուսաստանում եւ Եվրոպայում:
Նախկին պատգամավորը այժմ քաղաքականությամբ չի զբաղվում, տեղյակ է ընդհանուր իրավիճակից, գործընթացներից: Խաչիկ Հարությունյանն ասաց, որ չի կարոտում ոչ քաղաքականությունը, ոչ էլ պատգամավորի աշխատանքը: Նա դուրս է եկել նաեւ ՕԵԿ-ից, չի զբաղվում նաեւ կուսակցական աշխատանքներով:





























