Նիդերլանդների Առնեմ քաղաքի դպրոցական Պեպեյն Բրյուինզը այնքան էր տխրել իր պահած կենդանու սատկելուց հետո, որ որոշել է «վերակենդանացնել» նրան: Տղան հիշել է անգլիացի Բարթ Յանսենի հայտնագործությունը, որն նմանատիպ գործողություն էր կատարել իր սատկած կատվի հետ:
«Երբ ես իմացա, որ Ռատատույը (այդպես է կենդանու անունը) քաղցկեղ ունի եւ նրան պետք է քնեցնեն, ես շատ տխրեցի: Ես տեսել էի Բարթի ստեղծագործությունը, նրա թռչող կատվին, եւ խնդրեցի հայրիկին նույնը անել իմ սիրելի կենդանու հետ»,-ասել է Պեպեյնը:
Տեխնոլոգիան անփոփոխ է մնացել, տղայի հայրը պատրաստել է Ռատատույի խրտվիլակը եւ ամրացրել փոքր համակարգիչ, որը ազդակներ է ընդունում հեռակառավարման վահանակից, հաղորդում է Lifenews.ru-ն:




























