Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուշ քաղաքում հայերը միություն են բացել:

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Մուշում հայերը ստեղծել են Տարոն-Մուշ հայերի փոխօգնության, սոցիալական եւ տուրիզմի միություն:

Միության գրասենյակը գտնվում է Մուշի Սարայ թաղամասում՝ Մուշի ավտոկայանի դիմաց: Մուշի հայերի միության հանդիսավոր բացմանը մասնակցել են թե Մուշում ապրող, թե Սփյուռքում ապրող մշեցիների ժառանգներ:

Մուշի հայերից Արմեն Գալուստյանը նշել է, թե միության ստեղծման նպատակը ազգերի միջեւ խաղաղություն ապահովելն է:

Մուշի հայերի միության բացմանը մասնակցել են նաեւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները: