Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Իրինա Կոնստանտինի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն եւ ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը:

Ձեր յուրօրինակ սպորտային կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է, որոնք մինչեւ այժմ հիացնում են երկրպագուների մեծ լսարանին:

Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային եւ ռուսաստանյան գեղասահքի խորհրդանիշի կարգավիճակին եւ համաշխարհային սպորտային ասպարեզում անվերապահ ճանաչման:

Չսահմանափակվելով միայն սպորտային հաղթանակներով՝ Դուք նվիրեցիք Ձեզ նոր կոչմանը՝ սոցիալական եւ նորմատիվ աշխատանքին, որը մոտեցնում է սպորտը մարդկանց:

Ես ուրախ եմ, որ Երեւանում գեղասահքի նոր դպրոցի բացումը, որի հիմնարկեքի արարողությանը Դուք անձամբ ներկա էիք, նոր թափ կհաղորդի այդ սպորտաձեւի զարգացմանը մեր երկրում:

Հարգելի Իրինա Կոնստանտինի, մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ Ձեր բոլոր ձեռնարկումներում»։