Մինդանաո կղզու հարավում գտնվող Հյուսիսային Կոտաբատո նահանգում Ֆիլիպինների կառավարական զորքերի եւ «Բանգսամորո իսլամական ազատագրական մարտիկներ» (BIFF) շարժման անդամների միջեւ բախումների հետեւանքով 12 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
6-րդ հետեւակային դիվիզիայի գեներալ Էդմունդո Պանգիլինանի խոսքով՝ բախումները սկսվել են սեպտեմբերի 11-ին: BIFF-ի մոտ 20 զինյալներ հարձակվել են ֆիլիպինցի զինվորականների վրա: Գրոհը կասեցվել է, եւ հետապնդման ընթացքում փոխհրաձգության է սկսվել:
Ֆիլիպինները գլխավորապես քրիստոնյաներով բնակեցված երկիր է, սակայն հարավում բնակվում են նաեւ մահմեդականներ: Իր շարքերում 11-12 հազար զինյալ հաշվվող BIFF-ի եւ կառվարության միջեւ թշնամությունը մոտ 40 տարվա վաղեմություն ունի, որի հետեւանքով շուրջ 150 հազար մարդ է զովել: BIFF-ի ներկայացուցիչները պահանջում են Մինդանաո շրջանի անկախությունը եւ պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում:





























