Ավստրալիայի կառավարությունը բարձրացրել է ահաբեկչական վտանգի մակարդակը՝ «Իսլամական պետություն» շարժման կողմնակիցներից բխող սպառնալիքի պատճառով:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը, Անվտանգության եւ հետախուզության ավստրալական ծառայության խորհրդով, հայտարարել է ահաբեկչական սպառնալիքը «միջինից» «բարձր» դարձելու մասին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ին:
Ավելի վաղ, Անվտանգության եւ հետախուզության ավստրալական ծառայության գլխավոր տնօրեն Դեւիդ Իրվինը հայտարարել էր, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը անցած տարվա ընթացքում ավելացել , եւ մասնակիորեն այն պատճառով, որ երկրի որոշ քաղաքացիներ Սիրիայի եւ Իրաքի պայքարի համար միանում են ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսը զավթած «Իսլամական պետության» զինյալների ուղղությամբ, եթե Վաշինգթոնը Կանբերային խնդրի այդ մասին:





























