Beeline-ը հայտարարում է վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Էրեբունի համայնքում, Տիգրան Մեծի՝ պողոտա 71 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ`ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն առանց ընդմիջման:
«Համոզված եմ, որ նոր եւ ժամանակակից ձեւավորումը, ջերմ միջավայրը եւ բարձրակարգ սպասարկումը կարժանանա մեր հաճախորդների բարձր գնահատականին։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլեւ մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանկի ընդլայնումը մեզ հնարավորություն է տալիս ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն եւ ծառայությունների «անմիջական հասանելիություն» մեր բոլոր բաժանորդների համար` անկախ նրանց գտնվելու վայրից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 80 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 25–ը` Երեւանում:




























