Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է իր անունը ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկելու փաստը:

«Շնորհակալություն, Բրյուսել: Իմ ազգանունը պատժամիջոցների ցանկում ընդգրկելը «Հանուն ռուսների պաշտպանության» շքանշան է»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ իր նոր պատժամիջոցները: Նոր ցանկում ընդգրկված է 24 մարդու անուն, այդ թվում ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ներկայացուցիչների: Պատժամիջոցները վերաբերել են նաեւ մի շարք ռուսական ընկերությունների:

ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցուցակում եւս 24 մարդ է հայտնվել