Երեւանի կենդանաբանական այգին եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն «Պաղպաղակի օր» միջոցառումը:

Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն:

Երեւանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի «Զու» մանկական ամսագրի նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչական մրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի 4-ին անցկացվելիք Նկարչական օրվա մասին:

Սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում մինչեւ տասնվեց տարեկան այցելուների համար մուտքը կլինի անվճար: