Անդալուզական Ֆուենխիրոլա քաղաքում շուտով կտեղադրվի տապակած սարդինաձկան՝ աշխարհում առաջին հուշարձանը: Հեղինակը քանդակագործ Չարո Գարսիան է:
Նախագծի նախաձեռնողը քաղաքապետարանն է: Քանդակը պետք է «ուշադրություն հրավիրի ժողովրդական ժառանգության վրա», ինչպես նաեւ «տուրք մատուցի ավանդույթներին՝ ամբողջ աշխարհին պատմելով, որ տապակած սարդինաձուկը Կոստա դել Սոլի այցեքարտն է»: Ըստ Espanarusa.com-ի, քանդակն իրենից ներկայացնելու է 55 սմ լայնությամբ երկու շամփուր, յուրաքանչյուրի վրա՝ 5 սարդինաձուկ:
Այն պատրաստված է լինելու չժանգոտվող երկաթից, ինչը հնարավորություն կտա ստանալ ձկների արծաթա-մոխրագույնը, իսկ կապված լուսավորությունից՝ հուշարձանը դառնալու է կապույտ, կանալ կամ գույնզգույն: Travel.ru-ի փոխանցմամբ, քանդակի ընդհանուր բարձրությունը 10 մետր է լինելու:





























