ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության եւ էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում:

Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի եւ Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի միջեւ համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաեւ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոն: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ այլ աշխատանքային հանդիպումներ: