Գերմանիան չի մասնակցելու «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի հայտարարած ռազմական գործողություններին, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Կանցլեր Անգելա Մերկելը բացառում է ավիահարվածներին  կամ նման այլ գործողություններին մասնակցությունը», - հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Կրիստիանե Վիրտցը: - Միեւնույն ժամանակ կանցլերն ընդգծել է  Գերմանիայի կառավարության շահագրգռվածությունը՝ տարածաշրջանում իրադրության կայունացման հարցում»:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նույնպես բացառել էր ավիահարվածներին Գերմանիայի մասնակցությունը: Հաղորդվել էր, որ նախեւառաջ, Բեռլինը մասնակցելու է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ հակամարտության քաղաքական ռազմավարություն մշակելու գործին: