Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակիցներն անսպասելի բացահայտում են կատարել: Նրանց խոսքով, ծխախոտից հրաժարվելու անհաջող փորձ կատարած ծխողներն այդ կարող են անել փսիլոցիբինի օգնությամբ: Ըստ MEDdaily-ի, այս միացությունը գոյություն ունի հալյուցինոգեն սնկերում:
Մասնագետները փսիլոցիբինի արդյունքը փորձարկել են շատ ծխող 10 տղամարդու եւ 5 կանանց վրա: Բոլորն էլ 31 տարի շարունակ օրական միջինը 19 ծխախոտ են ծխել: Ընդ որում, նրանք փորձել են թողնել ծխելը, բայց չի ստացվել:
Կես տարի անց այն ընդունածների 80%-ը չի ծխել, իսկ ահա ծխախոտի կախվածության դեմ վարենիկլին միջոց ընդունածների շրջանում ծխելը թողել է ընդամենը 35%-ը: Այլ միջոցները, օրինակ՝ նիկոտինային թերապիան, սովորաբար օգնում է 30%-ից պակաս դեպքերում:
Ինչ վերաբերում է փսիլոցիբինին, ապա այս միացությունը լավ արդյունք է ցուցաբերել նաեւ դեպրեսիայի բուժման ժամանակ: Առաջիկայում մասնագետները ցանկանում են ուսումնասիրության ընթացքում փսիլոցիբինը համեմատել հականիկոտինային ինքնակպչուն ժապավենների հետ:





























