Հունիսի 18-ին, ժամը 17.35-ին Աշտարակի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ը ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից տեղեկանում է, որ ժամը 17.37-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան գյուղի բնակիչներ՝ վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Գ. Մակեյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Ըստ բժիշկների՝ Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:


























