2012-ին ինքնասպան եղած բուժքույր Ժասինթա Սարդանայի ընտանիքը 500 հազար դոլար է ստացել ավստրալական 2Day FMն ռադիոկայանից: Սալդանան բուժքույր էր աշխատում Էդուարդ VII թագավորի լոնդոնյան հիվանդանոցում, որտեղ թունավորման ախտանշաններով բերել են Քեմբրիջի հղի հերցոգուհուն:

46-ամյա բուժքույրն ինքնասպան է եղել մի քանի օր անց այն բանից հետո, երբ հեռախոսով ավստրալական ռադիոDJ-ներին մանրամասներ է պատմել հերցոգուհու առողջական վիճակի մասին, մտածելով, որ զրուցում է թագուհուն ու Ուելսի իշխանի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայտնի է, որ Ժասթինա Սալդանան հիվանդանոցում աշխատել է  ավելի քան 4 տարի: Նա ուներ ամուսին ու երկու զավակ:

Ռադիոկայանի սեփականատեր հանդիսացող Southern Cross Austereo ընկերության ներկայացուցչներն ընդգծել են, որ ոչ մի գումար չի կարող թեթեւացնել հարազատների կորստի զգացումը: