Պարսից ծոց է ուղեւորվում ամերիկյան ունիվերսալ դեսանտային Bataan նավը՝ հազար ծովային հետեւակներով։ Այս մասին հայտնել է իրանական Press TV-ն, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 Bataan-ը մեկնում է, որպեսզի միանա ամերիկյան 6 ռզմանավերին։ Ծոցում արդեն գտնվում են  Ամերիկյան ՌԾՈՒ-ի The Arleigh Burke, The Truxton, The Gunston Hall, The George Bush, The O'Kane, The Philippine Sea եւ  The Mesa Verde նավերը։

Յոթերորդ ռազմանավն ուղարկելու որոշումը կայացվել է Իրաքում իրավիճակի սրացումից հետո, որտեղ կանոնավոր զորքերն ու կառավարամետ ուժերը դաժան մարտեր են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։